Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարի տեղակալ Մոստաֆա Իզադին հայտարարել է, որ Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում խոցել են հակառակորդի ավելի քան 200 օդային միջոց, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր, հաղորդում է Press TV-ն։

Նա հավելել է, որ հակառակորդը պատերազմ էր սկսել «ռեժիմի փոփոխության» և երկրի փլուզման մանրակրկիտ մշակված սցենարով, սակայն պարտություն է կրել բոլոր ճակատներում և չի կարողացել հասանելիություն ստանալ Իրանի միջուկային արդյունաբերությանը։

Իզադին նաև նշել է, որ, առկա տեղեկությունների համաձայն, երիտասարդ ամերիկացիների 80 տոկոսը դեմ է Իսլամական Հանրապետության Իրանի դեմ պատերազմին։

Source: https://news.am/hy/news/1056118