Իրանի իշխանությունները հայտարարել են երկրի ներսում քաղաքացիական ավիացիայի թռիչքների համար նախկինում սահմանված սահմանափակումների ամբողջական չեղարկման մասին։

«Անվտանգ պայմանների ապահովման և համապատասխան գերատեսչությունների հետ բոլոր անհրաժեշտ միջոցառումների համաձայնեցման շնորհիվ՝ թռիչքների սահմանափակումները հանվել են։ Երկրում ավիացիոն հաղորդակցությունը վերադառնում է բնականոն աշխատանքային ռեժիմի՝ ըստ չվացուցակի»,- IRIB գործակալությունը մեջբերում է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Աբուզար Շիրուդիի հայտարարությունը։

Source: https://news.am/hy/news/1042145