Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը չի բացվի, քանի դեռ չեն հանվել նավթային պատժամիջոցները, ապասառեցվել սառեցված ակտիվները, վերացվել ԱՄՆ-ի կողմից կիրառվող շրջափակումը և չեն դադարել սպառնալիքներն ու ռազմական գործողությունները բոլոր ճակատներում։
Նա ընդգծել է, որ Հորմուզի նեղուցը չի բացվի, քանի դեռ ամբողջությամբ չեն կատարվել Իսլամաբադի հետ փոխըմբռնման հուշագրում շարադրված բոլոր պայմանները, փոխանցում է Mehr-ը։
Ղալիբաֆը նախազգուշացրել է, որ Իրանը պատրաստ է «թշնամուն ավելի ծանր պարտություն հասցնել»։
Source: https://news.am/hy/news/1056130