Միացյալ Նահանգների կողմից հրադադարի պայմանների բազմակի խախտումները ցույց են տալիս Վաշինգտոնի անվստահելիությունը որպես բանակցային գործընթացի մասնակից, և Թեհրանը անպատասխան չի թողնի որևէ ագրեսիա։ Այս մասին ասվում է Իսլամական Հանրապետության ԱԳՆ հայտարարության մեջ։

«ԱՄՆ-ի ահաբեկչական բանակը, հրադադարի հայտարարումից հետո շարունակելով իր ապօրինի և ագրեսիվ գործողությունները, մասնավորապես՝ իրանական առևտրային նավերի վրա բազմակի ծովային հարձակումները, վերջին 48 ժամվա ընթացքում խախտել է Հորմոզգան նահանգի շրջանում հրադադարի ռեժիմը։ Պակիստանի միջնորդությամբ շարունակվող դիվանագիտական գործընթացի հետ միաժամանակ այս ագրեսիվ գործողությունների իրականացումը՝ կրկին ցուցադրել է իրանցի ժողովրդի համար ԱՄՆ-ի իշխող էլիտայի անբարեխղճությունն ու անվստահելիությունը», - նշվում է փաստաթղթում։

Իրանի ԱԳՆ-ն վճռականորեն դատապարտում է այս ագրեսիվ գործողությունները և նման թշնամական գործողությունների բոլոր հետևանքների պատասխանատվությունը դնում է ԱՄՆ-ի վրա։ «Անկասկած, Իրանի Իսլամական Հանրապետությունը անպատասխան չի թողնի որևէ ագրեսիա և Իրանի ու իրանցիների պաշտպանության հարցում չի ցուցաբերի անգամ ամենափոքր հապաղում», - հավելել են արտաքին քաղաքական գերատեսչությունում։

Source: https://news.am/hy/news/1038512