ԱՄՆ-ը, որոշելով նոր հարվածներ հասցնել Իրանին, կոպտորեն խախտել է երկու երկրների միջև փոխըմբռնման հուշագրի հիմնարար դրույթները։ Այդ մասին ասվում է իսլամական հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ։
«Այս ագրեսիվ հարձակումները փոխըմբռնման հուշագրի 1-ին կետի աղաղակող խախտում են, որը նախատեսում է ռազմական գործողությունների դադարեցում»,- ասվում է փաստաթղթում։
Իրանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ «[տարածաշրջանում] լարվածության սրման վտանգավոր հետևանքների պատասխանատվությունը կրում են ԱՄՆ-ը, որոնք խախտում են իրենց ստանձնած պարտավորությունները»։
Source: https://news.am/hy/news/1048544