Պարսից ծոցի տարածաշրջանում իրավիճակի հետագա հնարավոր լարվածության սրման պատասխանատվությունը կրում են ԱՄՆ-ն և նրա հետ համագործակցող երկրները: Այդ մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆաղարին:
«Տարածաշրջանում անկայունության ցանկացած դրսևորման և պատերազմի հրահրման պատասխանատվությունն ընկնում է ԱՄՆ-ի և այն պետությունների վրա, որոնք համագործակցում են այդ երկրի զինված ուժերի հետ»,- հայտարարության մեջ ընդգծել է Զոլֆաղարին:
ԱՄՆ զինված ուժերը հուլիսի 8-13-ը մի քանի հարվածների շարք են հասցրել Իրանի տարածքին՝ իբր ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավի վրա Թեհրանի հարձակման: Իրանն իր հերթին հարվածել է Մերձավոր Արևելքում տեղակայված ԱՄՆ օբյեկտներին: Իրանի իրականացրած օդային հարձակումների հետմղման մասին հայտարարել են Բահրեյնում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Օմանում և Կատարում:
Source: https://news.am/hy/news/1049576