Իրանի իշխանությունները հաստատել են, որ կվերականգնեն ինտերնետի հասանելիությունը։

«Կիբեռտարածքի կազմակերպման հատուկ շտաբը որոշել է վերականգնել ինտերնետը․ Իրանի նախագահը համապատասխան կարգադրություն է արձակել»,- X սոցիալական ցանցում գրել է Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմե Մոհաջերանին։

Fars գործակալությունը մեկ օր առաջ, հղում անելով Իրանի կապի նախարարության աղբյուրին, հայտնել էր, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը որոշում է կայացրել վերականգնել ինտերնետը և այն վերադարձնել 2025 թվականի դեկտեմբերի վերջին - 2026 թվականի հունվարի սկզբին Իրանում տեղի ունեցած իրադարձություններից առաջ եղած պայմաններին։

Իրանում բողոքի ցույցերը սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ ազգային արժույթի արժեզրկման պատճառով, սակայն ավելի ուշ վերածվել են անկարգությունների և իշխանությունների դեմ ուղղված ակցիաների։ Երկրում դադարել էր գործել համացանցը։ Այն բանից հետո, երբ հունվարի կեսերին իշխանությունները հայտարարել են իրավիճակը վերահսկելու մասին, համացանցը երկրում սկսել է աստիճանաբար վերականգնվել, սակայն փետրվարի 28-ին Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումից հետո իշխանությունները կրկին սահմանափակել են միջազգային ցանցի նկատմամբ հասանելիությունը։

Source: https://news.am/hy/news/1038400