Ներկայում Բանդար Աբաս քաղաքի և Քեշմ կղզու շրջանում ափամերձ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները գործողություններ են վարում «թշնամական թիրախների» դեմ, հաղորդում է Fars-ը:

Թիրախների բնույթի, հնարավոր հետևանքների և ՀՕՊ համակարգերի աշխատանքի արդյունքների մասին մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:

Ավելի վաղ հաղորդվել էր Իրանի հարավային շրջաններում, դրանց թվում՝ Բանդար Աբասում և Սիրիկում պայթյունների ձայների մասին: Իրանական կողմը հայտարարել էր երկրի հարավային նահանգներում օբյեկտների վրա նախորդ հարձակումների և զինված ուժերի պատասխան գործողությունների մասին:

Source: https://news.am/hy/news/1048719