Թեհրանի և Վաշինգտոնի միջև շփումների իրականացման միակ միջնորդը մնում է Պակիuտանը, այս գործընթացում նոր մասնակիցներ չկան։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Պակիuտանը միջնորդ է Իրանին և ԱՄՆ-ին առնչվող բոլոր խորհրդակցություններում։ Կատարը նույնպես աջակցություն է ցուցաբերում այն դեպքերում, երբ դա անհրաժեշտ է», — ճեպազրույցի ընթացքում ասել է նա։ Բաղայիի խոսքով՝ մի շարք այլ երկրներ, այդ թվում՝ Չինաստանը, երբեմն նույնպես աջակցություն են ցուցաբերում, սակայն չի կարելի ասել, թե այս գործընթացին նոր միջնորդներ են ավելացել։

ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմն սկսել են փետրվարի 28-ին։ Հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանը, Իսլամաբադի միջնորդությամբ, ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում։ Սակայն հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ն վերսկսել է լայնամասշտաբ Իրանի ուղղությամբ հարվածները՝ նրան մեղադրելով Հորմուզի նեղուցին վերաբերող մասով ձեռք բերված համաձայնությունների պայմանները խախտելու մեջ։ Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Հոսեյն Քերմանփուրի խոսքով՝ հունիսի 27-ից ի վեր տուժել է առնվազն 666 մարդ, զոհվել՝ 59-ը։

Source: https://news.am/hy/news/1053171