Չնայած Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնության հնարավոր ձեռքբերման նշաններին՝ Թեհրանը պատրաստ է բանակցությունների հնարավոր ձախողմանը, հայտնում է Tasnim գործակալությունը՝ հղում անելով իրանական ռազմական աղբյուրին։
«Հաշվի առնելով անցյալում ԱՄՆ-ի դրսևորած ագրեսիվ վարքագիծը՝ Իրանի զինված ուժերը մշտապես բերված են լիակատար մարտական պատրաստականության, և բանակցությունների ընթացքը որևէ ազդեցություն չունի այդ հանգամանքի վրա»,- ընդգծել է աղբյուրը։
Ավելի վաղ իրանական ռազմական ներկայացուցիչը գործակալությանը հայտնել էր, որ «Իրանի դեմ չափազանցված պահանջների, պատրվակների կամ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում Միացյալ Նահանգները մեկ տարուց էլ քիչ ժամանակահատվածում կստանա իր երրորդ խոշոր հարվածը (անցյալ տարվա հունիսին իրանական միջուկային օբյեկտներին հասցված հարվածներից և ամերիկյան վերջերս իրականացված գործողությունից հետո), սակայն այս անգամ՝ շատ ավելի որոշակի ու նոր ձևաչափով»։
Source: https://news.am/hy/news/1038029
World
Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ բանակցությունների հնարավոր ձախողմանը զինված ուժերի պատրաստ լինելու մասին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։