Իրանը ամերիկյան բանակի զինծառայողների համար «իսկական դժոխք» կպատրաստի, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշի ցամաքային գործողություն սկսել իսլամական հանրապետության դեմ։ Այս մասին հայտարարել է իրանական բանակի գլխավոր հրամանատարի տեղակալ, հակածովակալ Հաբիբոլլահ Սայարին։

«Թշնամին գիտի՝ եթե նա նման հիմարություն անի, ապա կհայտնվի իսկական դժոխքում, որտեղից այլևս ելք չի լինի։ Ես խոստանում եմ, որ թշնամին, որքան էլ աղմկոտ հայտարարություններ անի, միևնույն է չի համարձակվի իր ուժերը իջեցնել մեր ափերին», - նրա խոսքերը մեջբերում է IRNA գործակալությունը։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ հրադադարի ռեժիմն այլևս ուժ չունի, և ԱՄՆ-ն այլևս մտադիր չէ բանակցություններ վարել Թեհրանի հետ։

Source: https://news.am/hy/news/1048606