Իրանն ու Կատարը համաձայնել են ապաշրջափակել էմիրությունում գտնվող իրանական ակտիվների ընդհանուր 12 մլրդ դոլարից 6 մլրդ դոլարը։ Այդ մասին հայտնել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Կատարում գտնվող իրանական միջոցների ընդհանուր 12 մլրդ դոլարից 6 մլրդ դոլարը կապաշրջափակվի և կվերադարձվի երկիր։ Շարունակվում է նաև այդ միջոցների մնացած մասի վերադարձի համար անհրաժեշտ աշխատանքը», - Իրանի նախագահի խոսքերն է մեջբերում նրա մամուլի ծառայությունը։
Հունիսի 20-ին The Wall Street Journal թերթը հայտնել էր, որ ԱՄՆ-ն Կատարի հետ համատեղ աշխատում է այնպիսի մեխանիզմի վրա, որը Իրանին թույլ կտա իր սառեցված ակտիվների մի մասն օգտագործել մարդասիրական ապրանքներ ձեռք բերելու համար։ Պարբերականի տվյալներով՝ սկզբում Թեհրանը կարող է հասանելիություն ստանալ Կատարում պահվող 6 մլրդ դոլարին։
Source: https://news.am/hy/news/1046607