Իրանի շուրջ իրավիճակի վերաբերյալ հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 12-ին, ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ, սակայն այնուհետև Թեհրանը Վաշինգտոնից պահանջել է փոփոխություններ, որոնք ամերիկյան կողմը չի ցանկանում կատարել։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Երեկ մեր մոտ վերջին պահին հանդիպում տեղի ունեցավ։ Նրանց հետ ամեն ինչ վերջին պահին է տեղի ունենում։ Եվ երեկ ամեն ինչ համաձայնեցված էր։ Բայց հետո նրանք դուրս եկան սենյակից, նորից զանգահարեցին և ասացին, որ պետք է մի քանի փոփոխություն մտցնեն»,- Fox News հեռուստաընկերության ուղիղ եթերում, մեկնաբանելով Իրանի շուրջ իրավիճակը, պնդել է Թրամփը։ «Ես ասացի. «Փոփոխություննե՞ր։ Մենք փոփոխություններ չենք կատարի»»,- հայտարարել է ամերիկացի առաջնորդը։ Մանրամասներ նա չի ներկայացրել։
Source: https://news.am/hy/news/1049562