Իրանական պատվիրակությունը, որի կազմում են գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին, ժամանել է Դոհա։ Նրանք խորհրդակցություններ են անցկացնելու Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի հետ՝ ԱՄՆ-ի հետ հնարավոր համաձայնագրի շուրջ։
«Reuters» գործակալությունը, հղում անելով իր աղբյուրին, հայտնում է, որ այցի նպատակը հակամարտության դադարեցման ուղիներ գտնելն է։ Ըստ այդ տեղեկությունների՝ քննարկումների առանցքում լինելու են Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակն ու Իրանում բարձր հարստացված ուրանի պաշարների հարցը։
Գործակալության զրուցակիցը նաև հավելել է, որ պատվիրակության կազմում է նաև Իրանի Կենտրոնական բանկի ղեկավարը։ Սպասվում է, որ նա կմասնակցի իրանական սառեցված ակտիվների հնարավոր ապասառեցման հարցի քննարկմանը, ինչը նախատեսվում է ներառել նաև վերջնական համաձայնագրում։
Source: https://news.am/hy/news/1038192
World
Իրանի պատվիրակությունը ժամանել է Դոհա․ կողմերը քննարկելու են ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը․ Reuters
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։