Անցյալ շաբաթ Քուվեյթի ավիաբազայի վրա Իրանի հրթիռային հարվածի հետևանքով թեթև վնասվածքներ են ստացել չորս ամերիկացի զինծառայող և երեք քաղաքացիական ծառայող, հայտնում է CBS News հեռուստաալիքը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրին։
Նրա խոսքով՝ բժշկական օգնություն ստանալուց հետո նրանք արդեն վերադարձել են իրենց պարտականությունների կատարմանը։
Ինչպես հայտնել էր ԱՄՆ ԶՈւ Մերձավոր Արևելքի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM), անցած հինգշաբթի Իրանը բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Քուվեյթ, որտեղ գտնվում է Պենտագոնի կողմից օգտագործվող Ալի ալ-Սալեմ ավիաբազան։ Այն որսացել են Քուվեյթի հակահրթիռային պաշտպանության միջոցները։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հարված է հասցրել ամերիկյան ավիաբազային՝ ի պատասխան Բենդեր-Աբբասի շրջանում ԱՄՆ գործողությունների։
CENTCOM-ում հայտնել են, որ հինգշաբթի լույս գիշերը ամերիկացի զինվորականները խոցել են իրանական չորս կամիկաձե անօդաչու սարք և հարված հասցրել Բենդեր-Աբբասում գտնվող ցամաքային կառավարման կայանին, որտեղից նախապատրաստվում էր հինգերորդ անօդաչուի արձակումը։ Հրամանատարությունում ընդգծել են, որ զինվորականների գործողությունները եղել են զուտ պաշտպանական, քանի որ անօդաչու սարքերը սպառնալիք էին ներկայացնում Օմանի ծոցում գտնվող ամերիկյան նավերի համար։
Source: https://news.am/hy/news/1039854
World
Իրանի կողմից Քուվեյթի բազայի վրա հրթիռային հարվածի հետևանքով ամերիկացի զինվորականներ են վիրավորվել
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։