Ամերիկյան զինված ուժերը վերջին երեք շաբաթվա ընթացքում օգնել են մոտ 70 առևտրային նավի անցնել Հորմուզի նեղուցով, թեև այս ջրային ճանապարհով նավարկությունը շարունակում է ռիսկային մնալ՝ Իրանի հետ պատերազմի դադարեցման շուրջ բանակցությունների փակուղի մտնելու պատճառով, հայտնել է The New York Times թերթը՝ հղում անելով իրազեկ պաշտոնյաներին։
«Վերջին երեք շաբաթվա ընթացքում ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) Հորմուզի նեղուցով ուղեկցել է մոտ 70 առևտրային նավ, որոնք մտնում էին Պարսից ծոց և դուրս գալիս այնտեղից», - հայտնել է աղբյուրը՝ հավելելով, որ նավերի մեծ մասը անջատում էր տրանսպոնդերները, որպեսզի նեղ նեղուցով անցնելիս դրանք չհայտնաբերվեն։
Միևնույն ժամանակ պաշտոնյաները հրաժարվել են հայտնել, թե կոնկրետ որ նավերն են անցել նեղուցով և ինչ երթուղով, սակայն նրանցից մեկը նշել է, որ առնվազն երթուղիներից մեկը անցել է Իրանի ափերից հեռու՝ ավելի մոտ Օմանին։
Միևնույն ժամանակ աղբյուրները ընդգծել են, որ ամերիկյան օգնության մասին հայտնի է նավագնացության ոլորտում, սակայն ԱՄՆ-ը դա չի հրապարակայնացնում, որպեսզի Իրանը չհարձակվի նավերի վրա։ Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ Իրանի մոտով, առանց իրանական իշխանությունների թույլտվության, անցնող նավերը գրեթե անխուսափելիորեն ենթարկվում են իրանական անօդաչու թռչող սարքերի կամ հրթիռների հարվածներին։
Source: https://news.am/hy/news/1039857
World
ԱՄՆ ռազմածովային ուժերը վերջին երեք շաբաթում աննկատ 70 առևտրային նավ են անցկացրել Հորմուզով
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։