Իրանի խորհրդարանի կոմիտեն հավանություն է տվել ռազմավարական ծրագրի հիմնական դրույթներին, որն ուղղված է Հորմուզի նեղուցում և Պարսից ծոցում անվտանգության ապահովմանն ու զարգացմանը։
Խորհրդարանի խորհուրդների և ներքին գործերի կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վալիոլա Բայաթին (Valiollah Bayati) Tasnim գործակալությանը հայտնել է, որ հանձնաժողովը քննարկել է «Հորմուզի նեղուցի և Պարսից ծոցի անվտանգության ապահովման և զարգացման ռազմավարական գործողությունների ծրագիրը» և հանձնաժողովի անդամների կարծիքները լսելուց հետո հավանություն տվել դրա ընդհանուր սկզբունքներին։
Նա հավելել է, որ հանձնաժողովի անդամների աջակցությամբ հավանություն է տրվել նաև այս ծրագրի 14 հոդվածներից յոթին։
Բայաթին նշել է, որ փաստաթղթի մնացած դրույթները կքննարկվեն և կհաստատվեն հանձնաժողովի նիստերում հաջորդ շաբաթ։
Նրա խոսքով՝ հավանության արժանացած դրույթներից մեկը վերաբերում է Հորմուզի նեղուցով ԱՄՆ-ին, «սիոնիստական ռեժիմին» և թշնամական երկրներին պատկանող օբյեկտների և սարքավորումների անցմանը, որն արգելվել է։
Source: https://news.am/hy/news/1055432