Իրանի հարավային Քոնարակ քաղաքի ռազմածովային գոտին երկու փուլով ենթարկվել է մարտական ինքնաթիռների հարձակման, հայտարարել է քաղաքի նահանգապետ Մոհամմադ Յունես Հաքանին, հաղորդում է իրանական IRNA գործակալությունը:
Նրա խոսքով՝ ռազմածովային օբյեկտի տարածքում լսվել է երկու պայթյուն։ «Այս շրջանը երկու փուլով ենթարկվել է թշնամու կործանիչների հարձակմանը»,- հայտարարել է Հաքանին:
Նա նշել է, որ պատահարից հետո դեպքի վայր են անմիջապես ուղարկվել փրկարարական, ուժային և այլ համապատասխան ծառայություններ։ Ներկայում իրականացվում է հարձակման հանգամանքների հետաքննություն և պարզվում են դրա մանրամասները:
Source: https://news.am/hy/news/1048999