Իրանի Հորմոզգան նահանգում Քուհեսթաք նավամատույցին հասցված հարվածի հետևանքով երկու ձկնորս է զոհվել, հայտնել է ձկնորսների տեղական կոոպերատիվի ղեկավարը, հաղորդում է Tehran Times-ը:
Նա նշելէ, որ զոհերն են Օմիդ Արաբին և Մորթեզա Հորմոզին: Եվս երկու մարդ ստացել է վնասվածքներ և հոսպիտալացվել:
Միջադեպը տեղի է ունեցել Հորմուզի նեղուցի շրջանում ԱՄՆ-ի և Իրանի միջև շարունակվող սրման ֆոնին:
Իրանական կողմը հայտարարել է, որ հարվածը հասցվել է ամերիկյան ուժերի կողմից և վնասել է քաղաքացիական ափամերձ ենթակառուցվածքները: Վաշինգտոնն ավելի վաղ հայտնել էր այն օբյեկտների դեմ գործողություններ իրականացնելու մասին, որոնք, իր պնդմամբ, կապված են տարածաշրջանում նավագնացությանը սպառնացող վտանգների հետ:
Source: https://news.am/hy/news/1048723