Իրանի հարավային շրջաններում մի քանի պայթյունի ձայներ են արձանագրվել, հաղորդում է Fars-ը:

Ինչպես հայտնում են տեղական աղբյուրները, տեղական ժամանակով մոտավորապես 23:15-ին պայթյուններ են լսվել Բանդար Աբաս և Սիրիկ քաղաքներում:

Սիրիկի ափամերձ շրջանների բնակիչները նույնպես հայտնել են ծովի կողմից՝ արևմտյան ափի շրջանից լսվող պայթյունների ձայների մասին:

Հիշեցնենք, որ նախորդ գիշեր ամերիկյան զինված ուժերը հարվածներ էին հասցրել Իրանի հարավային նահանգներում գտնվող մի քանի օբյեկտների ուղղությամբ: Իրանական կողմը հայտարարել էր, որ իր ուժերը պատասխանել են այդ գործողություններին:

Պատահարի մանրամասները, ինչպես նաև հնարավոր հետևանքների մասին տեղեկությունները ճշտվում են:

Source: https://news.am/hy/news/1048718