Իրանի հարավ-արևելքում՝ Հորմուզի նեղուցից ոչ հեռու գտնվող Սիրիկ ափամերձ քաղաքի շրջանում, պայթյուններ են լսվել, հաղորդում է Սիրիկում IRIB-ի թղթակիցը։

Նրա տվյալներով՝ տեղական ժամանակով մոտավորապես 23:15-ին Թահերոուի նավամատույցի շրջանում պայթյունի ձայներ են գրանցվել։

Ռազմական աղբյուրը հայտնել է, որ պատճառը Թահերոուի նավամատույցի շրջանին արկի հարվածն է եղել։

Պնդվում է նաև, որ դրանից մոտ մի քանի ժամ առաջ Սիրիկի շրջանից նախազգուշական կրակոցներ են արձակվել այն նավերի ուղղությամբ, որոնք, ինչպես հայտարարվում է, խախտել են Հորմուզի նեղուցի գոտու ռեժիմը։

Լրացուցիչ կերպով հաղորդվում է, որ ավելի վաղ Քարփանի շրջանից երկու նախազգուշական հրթիռ է արձակվել Հորմուզի նեղուցի ուղղությամբ։

Source: https://news.am/hy/news/1046209