Իրանի հարավ-արևելքում ԱՄՆ-ի հասցրած հարվածների հետևանքով իրանցի յոթ զինվորական է զոհվել։ Այս մասին հայտնել է Իրանի բանակը։
«Ամերիկյան բանակի հարձակման ժամանակ զոհվել է յոթ հոգի, որոնց թվում կան ինչպես Իրանշահրի 388-րդ բրիգադի սպայական կազմի ներկայացուցիչներ, այնպես էլ ժամկետային զինծառայողներ», — Իրանի բանակի հայտարարությունից մեջբերում է անում երկրի պետական հեռուստառադիոընկերությունը։
Իրանցի զինվորականները հայտնել են, որ չորեքշաբթի առավոտյան ԱՄՆ-ն արձակել է 13 հրթիռ՝ հարվածելով Իրանի հարավ-արևելքում գտնվող Բեմպուր քաղաքում տեղակայված իրանական զորամասերին։
Source: https://news.am/hy/news/1049904