Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին ISNA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, Ռուսաստանի նախկին նախագահ և նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Թեհրանում անցկացվելիք արարողությանը կմասնակցի որպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ ներկայացուցիչ։
Ջալալիի խոսքով՝ ռուսական պատվիրակության կազմում կընդգրկվեն նաև ՌԴ արտաքին գործերի նախարարության, Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչներ, ինչպես նաև սուննի մուֆտիների խումբ և մի շարք շիա կրոնական գործիչներ։
Իրանի դեսպանը նշել է, որ Ռուսաստանի քաղաքական ու կրոնական շրջանակների, ինչպես նաև տարբեր դավանանքների ներկայացուցիչների մասնակցությունը վկայում է հանգուցյալի անձի հանդեպ տածած մեծ հարգանքի մասին և արտացոլում է Իրանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների խորությունը։
Source: https://news.am/hy/news/1047222