Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Կատարի վարչապետ և արտգործնախարար շեյխ Մոհամմեդ բին Աբդուլրահման բին Ջասիմ Ալ Թանիի հետ, հաղորդում է Press TV-ն:
Կողմերը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակին:
Զրույցի ընթացքում նախարարներն ընդգծել են տարածաշրջանային խնդիրների կարգավորման համար դիվանագիտական մեխանիզմների կիրառման կարևորությունը:
Նրանք նաև պայմանավորվել են շարունակել շփումներն ու ջանքերի համակարգումը՝ նպատակ ունենալով կանխել տարածաշրջանում լարվածության հետագա սրումը։
Source: https://news.am/hy/news/1048711