Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին և ԱՄԷ-ի իր պաշտոնակից Աբդալլահ բեն Զայիդ Ալ Նահայանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։ Ըստ «Mehr» լրատվական գործակալության՝ կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրադարձությունների շուրջ՝ Իրանի և Միացյալ Նահանգների միջև ձեռք բերված փոխըմբռնման համատեքստում։

Էմիրությունների գլխավոր դիվանագետն ընդգծել է երկխոսության շարունակականության և դիվանագիտական լուծումների կիրառման կարևորությունը։

Նա նաև հույս է հայտնել, որ ընթացող դիվանագիտական գործընթացը կարող է կառուցողական արդյունքներ տալ, որոնք կծառայեն տարածաշրջանում խաղաղության, անվտանգության ու կայունության ամրապնդմանը։

Source: https://news.am/hy/news/1046270