Խորհրդարանի խոսնակ և իրանական բանակցային պատվիրակության ղեկավար Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը մոտ մեկ ժամ առաջ Կատարից վերադարձել է Իրան, հայտնում է IRIB պետական հեռուստառադիոընկերությունն իր թելեգրամյան ալիքում։
Նախօրեին իրանական բանակցային խումբը ժամանել էր Կատարի մայրաքաղաք Դոհա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության ձեռքբերմանն ուղղված միջնորդական ջանքերի շրջանակում։
Պատվիրակության կազմում ընդգրկված էին նաև Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին և Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Հեմմաթին։ Վերլուծաբանների կարծիքով՝ Կենտրոնական բանկի ղեկավարի ներկայությունը վկայում է այն մասին, որ բանակցությունների կենտրոնում եղել է սառեցված իրանական ակտիվների հարցը, որոնց ապասառեցումը Թեհրանը պահանջում է Վաշինգտոնի հետ ցանկացած համաձայնագրի շրջանակում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Fars լրատվական գործակալությունը, կատարցի և իրանցի դիվանագետները հիմնականում քննարկել են հենց Թեհրանի «սառեցված միջոցների» խնդիրը։
Մեկ այլ իրանական գործակալության՝ Tasnim-ի տվյալներով՝ եթե Թեհրանն ու Վաշինգտոնը հավանություն տան առաջարկվող գործարքին, Իրանին կարող են վերադարձվել 24 միլիարդ դոլարի ակտիվներ։
Սակայն կիրակի օրը ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ իրանական ակտիվների ապասառեցումը տեղի կունենա միայն այն բանից հետո, երբ ամբողջությամբ կվերսկսվի նավարկությունը Հորմուզի նեղուցով։
Այնուամենայնիվ, ինչպես նշում է Tasnim-ը, Թեհրանի պատվիրակության բանակցությունները Դոհայում անցել են «ընդհանուր առմամբ դրական հունով»։
Source: https://news.am/hy/news/1038614
World
Իրանի բանակցային պատվիրակության ղեկավարը վերադարձել է Կատարից
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։