Մեր զինված ուժերը ցույց են տվել, որ ցանկացած ագրեսիա իրանական տարածքի դեմ անպայմանորեն կարժանանա պատասխան հարվածի։ Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Համարում ենք, որ մեր պարտավորությունները ենթակա են կատարման այնքան ժամանակ, քանի դեռ մյուս կողմը հարգում է դրանք։ Մյուս կողմի խախտման դեպքում մենք նույնպես, անհրաժեշտության դեպքում, ձեռնպահ ենք մնում մեր պարտավորությունների կատարումից»,- նշել է նա, հաղորդում է Fars գործակալությունը։
Բանակցությունների շարունակության վերաբերյալ Բաղային հայտարարել է. «Ներկայում մենք կենտրոնացած ենք պաշտպանության վրա»։
Source: https://news.am/hy/news/1050033