Այս փուլում մենք կենտրոնացած ենք հուշագրի վերջնական համաձայնեցման վրա, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին՝ խոսելով ԱՄՆ-ի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների մասին, հաղորդել է Tasnim-ը։
Բաղաիի խոսքով՝ հուշագրի տեքստում նախատեսված են 30 և 60 օր ժամկետներ։
«Սա նշանակում է, որ քանի դեռ հուշագիրը վերջնականապես համաձայնեցված չէ, այդ ժամկետների հաշվարկը դեռ չի սկսվել։
Այժմ մենք աշխատում ենք հուշագիրը վերջնականացնելու վրա։
Վերջին շաբաթվա ընթացքում կողմերի դիրքորոշումները նկատելիորեն մոտեցել են։
Պետք է սպասել և տեսնել, թե ինչ տեղի կունենա առաջիկա երեք-չորս օրերին», - նշել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Source: https://news.am/hy/news/1037790
World
Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին. Մենք կենտրոնացած ենք հուշագրի վերջնական համաձայնեցման վրա
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։