Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին Թուրքիայի և Պակիստանի ներկայացուցիչների հետ հեռախոսազրույցներում հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է պաշտպանվել հնարավոր ագրեսիայից և նախազգուշացրել է տարածաշրջանում ԱՄՆ գործողությունների հետևանքների մասին, հաղորդում է Mehr-ը։

Ինչպես հայտնել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, Արաղչին Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները քննարկել է Պակիստանի բանակի հրամանատար, ֆելդմարշալ Ասիմ Մունիրի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։

Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ ԱՄՆ-ի գործողություններն «ագրեսիվ և ապակայունացնող» են և կարող են հանգեցնել տարածաշրջանում լարվածության և անկայունության հետագա աճի։

Արաղչին նաև նախազգուշացրել է Վաշինգտոնին «արկածախնդիր քայլերից» և հայտարարել, որ Իրանը պատրաստ է «վճռական պատասխան» տալ ցանկացած ագրեսիայի։

Source: https://news.am/hy/news/1052964