Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին տեղեկացրել է Պակիստանի միջնորդությամբ ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքի մասին՝ նշելով, որ ԱՄՆ-ի անբարեխղճությունը խոչընդոտում է առաջընթացին, հայտնում է Mehr։
Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Գուտերեշի հետ՝ նրան տեղեկացնելով Իրանի վրա պարտադրված պատերազմը դադարեցնելու նպատակով իրականացվող դիվանագիտական գործընթացի վերջին փուլի մասին, ինչպես նաև քննարկել են Պակիստանի միջնորդությամբ Միացյալ Նահանգների հետ բանակցություններին խոչընդոտող գործոնների մասին։
Հեռախոսազրույցի ընթացքում Արաղչին ներկայացրել է դիվանագիտական գործունեության ներկայիս ընթացքը և նշել, որ Ամերիկայի անբարեխղճությունը, այդ թվում՝ դիվանագիտական պարտավորությունների բազմակի խախտումները, Իրանի դեմ ռազմական ագրեսիան, հակասական դիրքորոշումները և համառ առավելապաշտական պահանջները, Պակիստանի միջնորդությամբ երկխոսությանը խոչընդոտող գլխավոր պատճառն են։
Չնայած Միացյալ Նահանգների նկատմամբ խոր անվստահությանը՝ Արաղչին հստակ հասկացրել է, որ Իրանը որոշել է լրջորեն ներգրավվել այս գործընթացում։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը, չնայած Ամերիկայի հանդեպ ունեցած խորը անվստահությանը, այս դիվանագիտական գործընթացին մոտեցել է պատասխանատվությամբ ու ամենայն լրջությամբ և աշխատում է ողջամիտ ու արդարացի արդյունքի հասնելու ուղղությամբ»,— նշել է նա։ Իր հերթին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը դատապարտել է պետությունների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության դեմ ուժի կիրառումը և ընդգծել ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները հարգելու, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության ու կայունության հասնելու համար դիվանագիտական ուղիներից օգտվելու անհրաժեշտությունը։
Զրուցակիցները քննարկել են նաև Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի մասնակիցների համաժողովին առնչվող հարցեր, որն այս օրերին ընթանում է Նյու Յորքում և նվիրված է պայմանագրի դրույթների կատարման վերանայմանը։
Source: https://news.am/hy/news/1037687
World
Իրանի ԱԳ նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին տեղեկացրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքի մասին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։