Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին ցավակցություն է հայտնել Կատարի նախկին էմիր շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի՝ երկրի ներկայիս ղեկավարի հոր, մահվան կապակցությամբ։
X սոցիալական ցանցում արաբերեն հրապարակման մեջ Իրանի ԱԳ նախարարության ղեկավարը նախկին էմիրի մահվան կապակցությամբ հայտնել է «խոր վիշտ» և ցավակցություններ փոխանցել Կատարի ներկայիս էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիին, Ալ Թանի ընտանիքին և Կատարի ժողովրդին։
Արաղչին նաև հանգուցյալին ողորմություն և ներում, իսկ նրա հարազատներին՝ համբերություն ու տոկունություն է մաղթել։
Շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանին մահացել է 74 տարեկան հասակում։ Նա ղեկավարել է Կատարը 1995-ից մինչև 2013 թվականները, որից հետո իշխանությունը փոխանցել է իր որդուն՝ ներկայիս էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիին։
Source: https://news.am/hy/news/1049421