Իրանի բանակը հարվածներ է հասցրել Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմական կապի համակարգերին, վառելիքի պահեստներին, Patriot զենիթահրթիռային համալիրներին, դիսպետչերական աշտարակին և զինամթերքի պահեստին, հայտնում է Press TV հեռուստաալիքը։
«Ի պատասխան ԱՄՆ-ի իրականացրած բազմակի հարձակումների՝ իրանական բանակը կամիկաձե ԱԹՍ-ների օգնությամբ հարվածներ է հասցրել Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմական կապի համակարգերին, վառելիքի պահեստներին, Patriot ՀՕՊ համակարգին, դիսպետչերական աշտարակին և զինամթերքի պահեստին»,- հաղորդում է հեռուստաալիքը։
Source: https://news.am/hy/news/1049636