Վերջին շրջանում հաճախ կարելի է լսել հայտարարություններ, թե եկեղեցու շուրջ իրականացվող քայլերը նպատակ ունեն «ամրապնդել» կամ «բարեփոխել» այն։ Սակայն հասարակության մի զգալի հատվածի մոտ բնական հարց է առաջանում՝ արդյո՞ք ճնշումների, հակադրությունների և անվստահության մթնոլորտում հնարավոր է խոսել իրական բարեփոխումների մասին։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Քաջիկ սարկավագ Եղոյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Երբ հոգևոր կառույցը մշտապես հայտնվում է քննադատությունների, վարչական գործընթացների և քաղաքական քննարկումների կենտրոնում, դժվար է դա ընկալել որպես աջակցություն։ Առավել ևս, երբ այդ ամենը ներկայացվում է որպես հոգատար վերաբերմունք կամ զարգացման ծրագիր։
Եկեղեցին պարզապես կառույց չէ։ Այն մեր պատմական հիշողության, մշակութային ժառանգության և ազգային ինքնության կարևոր բաղադրիչներից մեկն է։ Այդ պատճառով նրա հետ կապված ցանկացած հարց պահանջում է զգուշավորություն, հարգանք և պատասխանատվություն։
Իրական բարեփոխումները չեն կարող ծնվել թշնամանքի մթնոլորտում։ Դրանք չեն կարող կառուցվել փոխադարձ անվստահության, պիտակավորումների կամ հասարակությունը բաժանող հռետորաբանության վրա։ Եթե նպատակն իսկապես ուժեղ ու կենսունակ եկեղեցի ունենալն է, ապա դրա ճանապարհը Եկեղեցու կարգն ու կանոնները, ինքնուրույնությունը , ինչպես նաև ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները հարգելն է։
Հասարակության համար կարևոր է, որ եկեղեցին մնա իր առաքելությանը հավատարիմ, իսկ պետություն–եկեղեցի հարաբերությունները կառուցվեն փոխադարձ հարգանքի սկզբունքով։ Որովհետև այն, ինչ ներկայացվում է որպես պաշտպանություն, պետք է իր բովանդակությամբ ևս պաշտպանություն լինի, ոչ թե նոր տարաձայնությունների աղբյուր։
Source: https://news.am/hy/news/1040016
World
Իրական բարեփոխումները չեն կարող ծնվել թշնամանքի մթնոլորտում. Քաջիկ սարկավագ Եղոյանը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։