Ուկրաինայի դեսպանն ԱՄՆ-ում Օլգա Ստեֆանիշինան որոշել է ավարտել դիվանագիտական ծառայությունը անձնական հանգամանքների պատճառով, հաղորդում է «Интерфакс-Украина»-ն՝ հղում անելով իրազեկ աղբյուրին։
Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ Ստեֆանիշինան դեռ անցյալ շաբաթ խնդրանք է ներկայացրել ծառայությունն ավարտելու վերաբերյալ։ Աղբյուրը նշել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գոհ է դեսպանի պաշտոնում նրա աշխատանքից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի վարչապետ Յուլյա Սվիրիդենկոն հայտարարել է հրաժարականի մասին։ Գերագույն ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը հայտարարել է, որ, հավանաբար, նա կարող է նշանակվել ԱՄՆ-ում Ուկրաինայի նոր դեսպան։
Օլգա Ստեֆանիշինան ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան է նշանակվել 2025 թվականի օգոստոսին։ Մինչ այդ նա զբաղեցրել է եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետի և Ուկրաինայի արդարադատության նախարարի պաշտոնները, ինչպես նաև եղել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի անդամ։
Source: https://news.am/hy/news/1049427