Ինդոնեզիայի Ճավա կղզու արևելքում գտնվող Սեմերու հրաբուխը երեքշաբթի առավոտյան հինգ անգամ մոխիր է արտանետել՝ գագաթից 600-ից 1000 մետր բարձրության վրա, հայտնում է ANTARA գործակալությունը՝ հղում անելով հրաբխի դիտարկման կետին։
«Ամենահզոր արտանետումը գրանցվել է տեղական ժամանակով 06:28-ին, երբ հրաբխային մոխրի սյունը բարձրացել է խառնարանից մոտ մեկ կիլոմետր բարձրության վրա։
Չորրորդ արտանետումը տեղի է ունեցել ժամը 06:28-ին: Հրաբխային սյան բարձրությունը գագաթից հասել է մոտ 1000 մետրի. սպիտակամոխրագույն մոխրի ամպը տարածվել է դեպի հարավ-արևմուտք և արևմուտք», — նշված է Սեմերու հրաբխի դիտարկման կայանի աշխատակից Սիգիտ Ռիան Ալֆիանի հաղորդագրության մեջ:
Առաջին ժայթքումը գրանցվել է տեղական ժամանակով 01:05-ին, այդ ժամանակ մոխրի սյան բարձրությունը հասել է 600 մետրի: Դրանից հետո հրաբուխը ևս չորս անգամ մոխիր է արտանետել՝ համապատասխանաբար 900, 800, 1000 և 700 մետր բարձրությամբ:
Source: https://news.am/hy/news/1038432
World
Ինդոնեզիայում գտնվող Սեմերու հրաբուխը մոխրի սյուն է արտանետել
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։