Հունիսի 27-ին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը և իրանական կապալառու կազմակերպության ղեկավար Ալի Մուսավի Ռահիմին ստորագրել են Քաջարանի թունելի կառուցման պայմանագիրը։
Ճանապարհային դեպարտամենտից NEWS.am–ին հայտնում են, որ 7.2կմ երկարությամբ թունելը հագեցած կլինի անհրաժեշտ այնպիսի ժամանակակից համակարգերով, ինչպիսիք են՝
• Էլեկտրաէներգիայի մատակարարման և բաշխման ավտոմատ համակարգ
• Տարհանման ազդանշանների և ճանապարհային լուսային նշիչների համակարգ
• Տարհանման ելքի օդափոխության և պաշտպանության համակարգեր
Թունելի ներսում կառուցվելիք ճանապարհը կունենա երկու երթևեկելի գոտի և մայթեր՝ 10.6 մետր ընդհանուր լայնությամբ։ Բացի այդ, տրանսպորտային միջոցների արտակարգ կանգառներն ապահովելու նպատակով յուրաքանչյուր 250 մետրը մեկ նախատեսվում է թունելի երթևեկելի գոտու լրացուցիչ 3 մետր խորությամբ լայնացում։
Արտակարգ իրավիճակների դեպքում տարհանման նպատակով թունելի տակ կկառուցվի նաև ելք։
Ծրագրի շրջանակում կկառուցվեն նաև թունելին միացնող 4կմ երկարությամբ ճանապարհներ։
Source: https://news.am/hy/news/1046560