Ի՞նչ անել, եթե ցանկանում էիք մասնակցել քվեարկությանը, սակայն կորցրել եք ձեր անձը հաստատող փաստաթուղթը: Այս մասին տեսանյութ է տարածել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։

«Առաջարկում ենք հունիսի 7-ին մինչև քվեարկության օրվա ավարտը 20:00-ն, ինչպես նաև դրան նախորդող օրերին դիմել միգրացիայի և քաղաքացիության ծառայության ցանկացած տարածքային ստորաբաժանում, դիմում ներկայացնել նոր անձնագիր ստանալու համար, որից հետո ձեզ կտրամադրվի փաստաթուղթ քվեարկությանը մասնակցելու համար»,–ասվում է տեսանյությում։

Source: https://news.am/hy/news/1040284