Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը հայտարարել են, որ ևս 25 նավ և նավթային լցանավեր կարողացել են անցնել Հորմուզի նեղուցով՝ իրանական հրամանատարության հետ համաձայնեցումից հետո, հայտնում է Mehr-ը։

«Վերջին 24 ժամվա ընթացքում 25 նավ, դրանց թվում՝ նավթային լցանավեր, բեռնարկղային նավեր և այլ առևտրային նավեր, անցել են Հորմուզի նեղուցով՝ համապատասխան թույլտվություն ստանալուց հետո, ԻՀՊԿ ռազմածովային ուժերի կողմից համակարգման և անվտանգության ապահովման պայմաններում։ Հորմուզի նեղուցի նկատմամբ խելացի վերահսկողությունն իրականացվում է մեր ամբողջ հզորությամբ, և ցանկացած ագրեսիային կտրվի ջախջախիչ պատասխան»,- նշվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ։

Source: https://news.am/hy/news/1038656