Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հունիսի 11-ին հայտնել է տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական բազաներում գտնվող 18 թիրախների վրա հարվածներ հասցնելու մասին։

«Օդատիեզերական ուժերի, ինչպես նաև ԻՀՊԿ ռազմածովային ուժերի մարտիկները գործողության երկու ալիքների ընթացքում հարվածներ են հասցրել ԱՄՆ բանակին պատկանող 18 կարևոր թիրախների՝ Ալի ալ-Սալեմ և Ահմադ ալ-Ջաբեր ավիաբազաներում, ինչպես նաև Շեյխ Իսա ավիաբազայում՝ խոցելով և ոչնչացնելով դրանք», — ասված է Telegram-ալիքում հրապարակված գրառման մեջ։

ԻՀՊԿ-ի հայտարարության համաձայն՝ հարվածները հասցվել են ի պատասխան կորպուսի մի շարք ստորաբաժանումների, առափնյա հենակետերի, ոստիկանության օբյեկտների և Բենդեր-Աբբասի օդանավակայանի շրջանի դեմ ամերիկացի զինվորականների գործողությունների։

Mehr գործակալությունը նույն օրը Telegram-ալիքում հայտնել էր, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, ԱՄՆ-ի հարվածների վերսկսման ֆոնին, անցել է հարձակողական գործողության առաջին փուլին։ Նշվում էր, որ գործողության շրջանակում կիրառվում են ինչպես հրթիռներ, այնպես էլ անօդաչու թռչող սարքեր։

Source: https://news.am/hy/news/1042665