Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է «պատասխան գործողությունների» իրականացման մասին՝ Սիրիկ կղզու շրջանում ամերիկյան ուժերի ենթադրյալ հարձակումից հետո։

ԻՀՊԿ հայտարարության մեջ նշվում է, որ իրանական ռազմածովային և ռազմաօդային ուժերը կարողացել են «չեզոքացնել հարձակումը» և ստիպել են «թշնամական ուժերին նահանջել»՝ պաշտպանելու համար Իրանի ինքնիշխանությունը իր տարածքի և ջրերի նկատմամբ։

Կորպուսում ընդգծել են, որ տեղի ունեցածը «չի մնա անպատասխան», իսկ Թեհրանի արձագանքը կլինի «արագ և վճռական»՝ իր ընտրած ժամին և վայրում։

ԻՀՊԿ-ն նաև զգուշացրել է, որ ցանկացած նոր գործողություն կարժանանա «խիստ պատասխանի»։

Source: https://news.am/hy/news/1046210