Mercedes-AMG գերմանական ավտոարտադրողը փաստացի հրաժարվում է մեծ շարժիչները փոքր հիբրիդային շարժիչներով փոխարինելու իր վերջին գաղափարից և վերադառնում է դասական V8-ներին՝ մեծ ութմխոցանի շարժիչներին, որոնք տասնամյակներ շարունակ եղել են AMG-ի ամենահզոր մոդելների այցեքարտը։ Նոր սերնդի առաջին նման մեքենան կլինի CLE 63 Mythos էքստրեմալ կուպեն, գրել է Autocar-ը։
Մի քանի տարի առաջ AMG-ը փորձեց անցնել ավելի փոքր շարժիչների՝ հանուն էկոլոգիայի և վառելիքի տնտեսման։ Օրինակ՝ որոշ նոր մոդելներ ստեղծվեցին հիբրիդային համակարգով չորսմխոցանի շարժիչներով, այսինքն՝ լրացուցիչ էլեկտրաշարժիչով։ Ձևականորեն այդպիսի ավտոմեքենաները շարունակում էին շատ հզոր մնալ, բայց մակնիշի շատ երկրպագուների դուր չէր եկել, որ մեքենաները կորցրել էին մեծ շարժիչներին բնորոշ ձայնն ու զգացողությունները։
Այժմ, կարծես, ընկերությունը որոշել է վերադառնալ նրան, ինչն իր երկրպագուներն ամենից շատ են սիրում։ Նոր CLE 63 Mythos-ը կունենա 4 լիտրանոց V8՝ երկու տուրբինով։ Սպասվում է, որ հզորությունը կգերազանցի 600 ձիաուժը, իսկ մինչև 100 կիլոմետր/ժամ արագացումը կբացվ չորս վայրկյանից քիչ ժամանակում․ սա արդեն սուպերմեքենայի մակարդակ է։
Ավտոմեքենայի նախատիպն արդեն նկատել են փորձարկումների ժամանակ Գերմանիայի հայտնի Նյուրբուրգրինգ ավտոմայրուղում։ Դատելով փորձնական մեքենայից՝ կուպեն կլինի ավելի լայն, ավելի ցածր և ավելի ագրեսիվ, քան սովորական CLE-ն։
Արտաքուստ այն հիշեցնում է AMG Black Series-ի ամենաէքստրեմալ տարբերակները, որոնք ստեղծվել են առաջին հերթին առավելագույն արագության և կառավարելիության համար։
Autocar-ի տվյալներով՝ V8-ին վերադարձի պատճառներից մեկը հաճախորդների հիասթափությունն էր նոր չորսմխոցանի AMG-ներից։
Ընկերությունում ընդունում են, որ նման մեքենաներն «արձագանք չեն գտել» ապրանքանիշի ավանդական գնորդների շրջանում։ Բացի այդ, փոքր, բայց բարձր հզորությամբ շարժիչները նոր եվրոպական բնապահպանական նորմերին հարմարեցնելը չափազանց թանկ և բարդ է եղել։
Արդյունքում՝ Mercedes-AMG-ը, կարծես, որոշել է շեշտը դնել ոչ միայն էկոլոգիայի և տեխնոլոգիաների, այլ նաև զգացմունքների վրա՝ բարձր ձայն, հզոր արագացում և մեծ սպորտային շարժիչների այն նույն բնավորությունը, որի շնորհիվ AMG-ը դարձել է լեգենդար մակնիշ։
Source: https://news.am/hy/news/1037437
World
Հզոր շարժիչներ, բարձր ձայն և նախկին բնավորություն․ Mercedes-AMG-ը վերադարձնում է դասական V8-ները
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։