Հյուսիսային Կարոլինայում վայրի ձիերի պաշտպանության կազմակերպությունը հայտնել է ափին արված անսովոր հայտնագործության մասին․ Կորոլլայի շրջանում գտնվող լողափում հայտնաբերվել են խնձորներ, որոնք, ենթադրաբար, ընկել էին անցնող բեռնանավից։
Corolla Wild Horse Fund-ում պատմել են, որ հաղորդում էին ստացել լողափում ցրված մրգերի մասին։ Դեպքի վայր մեկնած աշխատակիցը արագ հասկացել է, որ խնձորները դիտավորյալ չէին նետվել, այլ, հավանաբար, օվկիանոսից էին ափ դուրս բերվել։
Մասնագետների կարծիքով՝ մրգերը, ամենայն հավանականությամբ, նավից են ընկել բաց ծովում, ապա հոսանքի միջոցով ափ են բերվել։
Կազմակերպությունը նշել է, որ սա նմանատիպ առաջին դեպքը չէ․ մի քանի տարի առաջ նույն այս ափին ծովը դուրս էր նետել նաև Doritos չիփսերի փաթեթներ։
Աշխատակիցներն ու կամավորները հավաքել են մի քանի պարկ խնձոր, իսկ ավելի ուշ լողափը պարբերաբար մաքրող տեղացիները հայտնաբերել են նաև լրացուցիչ մրգեր, այդ թվում՝ նարինջներ։
Source: https://news.am/hy/news/1047732