Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը ցուցադրել է Magnum տեսակի ատրճանակը, որն իրեն նվիրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ:
Դրա մասին Հունգարիայի կառավարության ղեկավարը հայտնել է Facebook սոցիալական ցանցի իր էջում՝ նվերն անվանելով «արտասովոր»:
Զենքին կից եղել են նաև փամփուշտներ, իսկ հենց ռևոլվերի վրա փորագրված է եղել Հունգարիայի վարչապետի ազգանունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրազենի տեսքով նմանատիպ նվերներ Էրդողանն արել է նաև ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ներկա եվրոպացի այլ բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց թվում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին:
Եվրոպացի առաջնորդներից ոմանք հայտարարել են, որ իրենց հետ չեն վերցնելու նվիրված զենքը: Մասնավորապես, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Նիդերլանդների կառավարության ղեկավար Ռոբ Յետենը հայտնել են, որ իրենց ատրճանակները կթողնեն Թուրքիայում՝ հետագա ոչնչացման համար:
Source: https://news.am/hy/news/1048978