Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայեթին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ ցանկացած հնարավոր համաձայնագրի գլխավոր և «իրական երաշխավորը» Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունն է։

«Իրանի կարմիր գիծը պարզ է։ Այս անգամ թղթերն ու ստորագրությունները երաշխիքներ չեն։ Աշխարհագրությունը չի ստում, և հենց նա է հանդես գալիս որպես ցանկացած գրավոր պայմանագրի վերջնական դատավոր»,- գրել է Վելայեթին X սոցիալական ցանցի իր էջում։

«Բոլոր զավթիչները՝ Ալեքսանդր Մակեդոնացուց և Չինգիզ խանից մինչև Դոնալդ Թրամփ, ի վերջո «մարսվել են» իրանական քաղաքակրթության կողմից։ Ազգային ինքնագիտակցությունն ու ինքնիշխանությունը հնարավոր չէ գնել նավթադոլարներով»,- եզրափակել է Վելայեթին։

Source: https://news.am/hy/news/1038896