Իտալիայում հունիսի 2-ին Հանրապետության օրվան նվիրված շքերթի փորձի ժամանակ տեղի է ունեցել միջադեպ ձիերի հետ կապված․ մի քանի կենդանիներ խրտնել են և հայտնվելճանապարհի երթևեկելի մասում, հայտնել է La Repubblica-ն։

Դեպքի հետևանքով ձիերից մեկը գնդակահարվել է։

Լրատվամիջոցների տվյալներով, իրավապահ մարմինները՝ կարաբիներները և տեղի ոստիկանությունը, հետաքննություն են անցկացնում՝ ուսումնասիրելով տեսախցիկների տեսագրությունները և այլ նյութեր՝ հնարավոր մեղավորներին պարզելու համար։

Քննությունը դիտարկում է հրավառության գործարկման վարկածը, որը կարող էր կենդանիներին խուճապի մատնել։

Միջադեպի հետևանքով տուժել է չորս մարդ, նրանցից երկուսը գտնվում են ծանր վիճակում․ խոսքը կին զինծառայողի և ոստիկանության կին աշխատակցի մասին է։ Բացի այդ, շուրջ 15 ձի ստացել է անասնաբուժական օգնություն։

Կենդանիների մի մասը վազել է Կոլոմբո մայրուղի, ինչի հետևանքով տեղի են ունեցել ճանապարհատրանսպորտային պատահարներ և երթևեկության խափանումներ։

Source: https://news.am/hy/news/1039673