Հռոմի պապ Լևոն XIV-ը մտահոգություն է հայտնել աշխարհում զինված հակամարտությունների թվի աճի կապակցությամբ և կոչ է արել շարունակել լուծումներ փնտրել երկխոսության և դիվանագիտության միջոցով։

«Ցավոք, պատերազմի քամիները կրկին փչում են Մերձավոր Արևելքում, Ուկրաինայում և աշխարհի բազմաթիվ այլ հատվածներում՝ սերմանելով բռնություն, ահաբեկչություն ու մահ և կրկին անդրադառնալով բազմաթիվ անմեղ մարդկանց վրա», — գրել է պոնտիֆիկոսը X սոցիալական ցանցում։

Նա կոչ է արել թույլ չտալ, որ հակամարտությունները ոչնչացնեն խաղաղության հույսը, «նույնիսկ երբ այն թվում է փխրուն և տատանվող»։

«Ես կրկին հույս եմ հայտնում, որ մենք կընթանանք երկխոսության, հանդիպման և դիվանագիտության ճանապարհով։ Միայն այս ճանապարհն է ի վիճակի բերել արդար և տևական խաղաղության, որտեղ ժողովուրդները կկարողանան ապրել հաշտեցման, փոխադարձ անվտանգության և յուրաքանչյուր մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքի պայմաններում», — ընդգծել է Լևոն XIV-ը։

Source: https://news.am/hy/news/1049432