Այսօր՝ մայիսի 27-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում. ըստ բնակիչների՝ գիշերը Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 212 և դրան հարակից շենքերը ողողվել են խմելու ջրով, որոշ հատվածներում ջրի բարձրությունը հասնում է 1 մետրի և ջուրն ամբողջությամբ լցվում է շենքերի նկուղներ և մուտքեր, հաղորդում է Shamshyan.com–ը։
Բնակիչները նշում էին, որ գիշերվանից անընդհատ զանգահարել են «Վեոլիա ջուր», միայն պատասխանել են, որ զանգը գրանցված է, խումբը կմոտենա։
Նշված վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Փրկարարները քաղաքացիների հետ շենքից տարհանել են 50-ից ավելի բնակիչների, այդ թվում՝ մեծահասակների ու երեխաների։
Փրկարարները ջրային հատվածից դուրս են բերել նաև մի քանի ավտոմեքենաներ։ Փրկարարները հիմա հատուկ տեխնիկայով ջուրը փորձում են դուրս բերել՝ օգտագործելով նաև հատուկ խողովակներ։
Ավելի ուշ ժամանել են «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցները, ովքեր փորձում են վթարը վերացնել։
Source: https://news.am/hy/news/1038843
World
Հրազդանում մի ամբողջ բակ ու շենքեր ողողվել են խմելու ջրով. փրկարարները տարհանել են 50-ից ավելի բնակիչների
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։