«Հրապարակվող սոցհարցումներն իրականության մասին ոչինչ չեն ասում․ այս ամիս ամերիկյան կազմակերպության կողմից իրականացված հարցման արդյունքները հրապարակվեցին։ Եթե ուշադրություն դարձնեք, գրված է, որ հարցերին պատասխանել են մարդկանց 16 տոկոսը, ինչը շատ ցածր չափանիշ է»։ Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց «Ազգային-ժողովրդավարական Բևեռ» կուսակցության պատգամավորի թեկնածու Ներսես Գևորգյանը։
Ներսես Գևորգյանը նշեց, որ կուսակցությունը նախընտրական քարոզարշավի շրջանակում հանդիպումներ է ունենում քաղաքացիների հետ, վաղը մեծ հանդիպում են նախատեսում Գյումրիի բնակիչների հետ, կիրակի օրը ավտոերթով ուղևորվելու են Էջմիածին՝ հանդիպելու ընտրողների հետ։
«Մեր գնահատմամբ, ցանկացած բան կարող է տեղի ունենալ այս ընտրություններում, ցանկացած շրջադարձ հնարավոր է։ Ինչ վերաբերում է հանրության տրամադրություններին, այո՛, Փաշինյանի պրոպագանդան ինչ–որ ձևով կարողանում է մանիպուլացիայի միջոցով ժողովրդի տրամադրությունների վրա ազդել, բայց մենք տեսնում ենք, որ մարդկանց մի զգալի զանգված հստակ աջակցում է մեզ»,–հավելեց Գևորգյանը։
Ներսես Գևորգյանը նշեց, որ այս պահին կուսակցությունում քննարկումներ են ընթանում ամփոփիչ մեծ հանրահավաքի վերաբերյալ, սակայն վերջնական որոշում դեռևս չունեն։
Խոսելով քարոզարշավի ընթացքում առաջացող խնդիրների մասին, «Ազգային-ժողովրդավարական Բևեռ» կուսակցության պատգամավորի թեկնածուն նշեց․
«Սյունիք գնալու ճանապարհին մեր մեքենան, որի վրա ամրացված էին բարձրախոսներ, տեղափոխեցին տուգանային հրապարակ, և պահանջում էին, որ լիցենզիա ստանանք մեքենային արեցված բարձրախոսների համար։ Նախօրեին էլ Սարդարապատի հուշահամալիր գնալու համար ավտոբուսներ էին պատվիրել, ինչ–որ խնդիրներ էին անընդհատ առաջանում դրանց հետ, ինչի պատճառով մեր գրաֆիկից հետ մնացինք մոտ 4 ժամ։ Այլ մեծ խնդիրներ չենք տեսնում այս պահին»։
Նշենք, որ «Ազգային-ժողովրդավարական Բևեռ» կուսակցության ընտրական ցուցակի առաջին երեք համարներն են Գևորգ Կարապետյանը, Գևորգ Սաֆարյանը և Արմենուհի Սախոյանը։
Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավը սկսվել է մայիսի 8-ին և կշարունակվի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Քվեարկությունը տեղի կունենա հունիսի 7-ին։ Խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 16 կուսակցություն և 2 կուսակցությունների դաշինք։
Source: https://news.am/hy/news/1039359
World
«Հրապարակվող սոցհարցումներն իրականության մասին ոչինչ չեն ասում»․ ԱԺԲ պատգամավորի թեկնածու
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։