Իրանի դեմ պատերազմի շոկը և դրա աշխարհաքաղաքական հետևանքները նույնիսկ Մերձավոր Արևելքի անհաշտ մրցակիցներին ստիպեցին համախմբվել խաղաղության պայմանագրի շուրջ: Դա ստիպեց Թրամփի վարչակազմին ընդունել նախնական համաձայնագրի նախագիծը՝ չնայած Իսրայելի և Վաշինգտոնում նրա կողմնակիցների կատաղի դիմադրությանը, գրում է Guardian-ը:
Այդ դիվանագիտական ջանքերը գործադրվում են ամերիկյան ազդեցության թուլացմանը հարմարվող տարածաշրջանի լայնամասշտաբ վերակառուցման հետնապատկերին: Վերաձևավորումը սկսվեց, երբ Վաշինգտոնն անկարող գտնվեց նոկաուտի ենթարկող հարված հասցնել Իրանին, ուժով բացել Հորմուզի նեղուցը կամ երաշխավորել Պարսից ծոցում իր դաշնակիցների անվտանգությունը: Թեհրանը քիչ բարեկամներ ունի տարածաշրջանում, սակայն ռեժիմի գոյատևման բուն փաստը հարևաններին ստիպեց փոխզիջում փնտրել նրա հետ։
Լոնդոնի Թագավորական քոլեջի դոցենտ Անդրեաս Քրիգը նշել է, որ Պարսից ծոցի երկրները խորապես ցնցված էին նրանից, թե որքան եռանդով էր Վաշինգտոնն առաջին հերթին պաշտպանում Իսրայելին իրանական անօդաչուներից և հրթիռներից՝ անտեսելով այն փաստը, որ Ծոցի միապետությունները տրիլիոնավոր դոլարների ներդրումներ են կատարում ԱՄՆ տնտեսության մեջ:
«Հնարավոր է՝ մենք ականատես ենք լինում Մերձավոր Արևելքում ամերիկյան կայսրության մայրամուտին,- ընդգծել է փորձագետը։ - Ծոցի երկրներում լիակատար հիասթափություն է առաջացել ամերիկյան ազդեցությունից և իբրև առաջնորդ հանդես գալու Ամերիկայի կարողությունից»։
Ժամանակավոր համաձայնագիրը համաձայնեցվել էր անցյալ շաբաթվա վերջին, երբ Թեհրանի և Վաշինգտոնի միջև շրջանակային պայմանագրի մշակման շուրջ բանակցությունների եզրափակիչ փուլի շրջանակում Պակիստանի և Կատարի պաշտոնյաներն այցելեցին Իրան: Շաբաթ օրը Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում ութ մահմեդական պետություններից բաղկացած կոալիցիայի առաջնորդները հորդորեցին նրան ընդունել գործարքը, որը վերջ կդնի պատերազմին, կբացի Հորմուզի նեղուցը և կվերսկսի իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները:
Պատերազմից առաջ նույն այս երկրները պարտվել էին Բենիամին Նեթանյահուին Վաշինգտոնի ներսում ապարատային պայքարում: Սակայն այժմ նրանց հաջողվեց գերակշռել Իսրայելի վարչապետի (որը նույն օրը զանգահարել էր Թրամփին) ազդեցությանը. ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ համաձայնագրի պայմաններն արդեն «զգալիորեն համաձայնեցված են»:
Անցյալ շաբաթ Թրամփը հայտարարել էր, որ Նեթանյահուն Իրանի վերաբերյալ «կանի այն ամենը, ինչ ես նրան կասեմ»։ Երկուշաբթի The Times of Israel պարբերականում հրապարակված վերլուծական հոդվածը լույս է տեսել պերճախոս վերնագրով. «Իսրայելն Իրանի հետ պատերազմը սկսեց որպես ԱՄՆ-ի գործընկեր, իսկ ավարտում է այն ճամփեզրում»։
Արաբական Միացյալ Էմիրությունները, որոնք, ըստ առկա տվյալների, նախկինում կոչ էին անում Ծոցի այլ երկրներին միանալ Իրանի դեմ պատերազմին և նույնիսկ սեփական ավիահարվածներ էին հասցնում, այժմ Սաուդյան Արաբիայի, Կատարի, Հորդանանի, Բահրեյնի, Պակիստանի, Թուրքիայի և Եգիպտոսի հետ միասին անցել են խաղաղ գործընթացի կողմը։ Տարածաշրջանային կոնսենսուսի մշակման այս գործընթացը, կարծես թե, նույնիսկ հարթել է ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի միջև ազդեցության համար սուր մրցակցությունը. վերջին շաբաթների ընթացքում երկու երկրների ղեկավարները մի քանի հեռախոսազրույց են ունեցել։
Պատերազմի հետևանքները գործնականում շանս չեն թողնում, որ նոր երկրներ կմիանան «Աբրահամյան համաձայնագրերին»՝ Իսրայելի և արաբական պետությունների միջև հարաբերությունների կարգավորման Թրամփի նշանակալի նախագծին։ Երբ Թրամփը շաբաթ օրվա հեռախոսային կոնֆերանսի ժամանակ փորձեց մասնակիցներին կոչ անել ստորագրել այդ համաձայնագրերը, ի պատասխան նրան, ըստ հաղորդագրությունների, լռություն էր։ Իսլամաբադը, որը գլխավորում էր միջնորդական առաքելությունը, ուղիղ հայտարարեց, որ մահմեդական աշխարհում պառակտումը ձեռնտու է միայն Իսրայելին։
ԱՄՆ-ում Պակիստանի նախկին դեսպան Մասուդ Խանը նշել է, որ Իսլամաբադի գլխավոր հաջողությունը այլ պետությունների ներգրավումն էր խաղաղ գործընթացին։ Թուրքիան, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Կատարը գործի են դրել սեփական խողովակները՝ հաջակցություն այդ ջանքերի։
«Պակիստանը չէր կարող գործել միայնակ,- ասել է նա։ - Նրան անհրաժեշտ էր ապահովել թիկունքը, որպեսզի իր միջնորդությունն ավելի ծանրակշիռ դարձներ»։
ԱՄՆ ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում, որը բաշխված է ավելի քան մեկ տասնյակ ռազմաբազաներում, ամենայն հավանականությամբ կպահպանվի։ Սակայն տարածաշրջանի պետություններն արդեն այլընտրանքային գործընկերներ են փնտրում անվտանգության ոլորտում ինչպես Մերձավոր Արևելքի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս. ընդ որում, ակնկալվում է, որ Եվրոպան կսկսի ավելի ծանրակշիռ դեր խաղալ։ Այսպես, պատերազմի ժամանակ Պակիստանը զորքեր և կործանիչներ էր ուղարկել Սաուդյան Արաբիան պաշտպանելու համար, իսկ եգիպտացի զինվորներն ու ավիացիան տեղակայվել էին ԱՄԷ-ում, որը Կահիրեի գլխավոր ֆինանսական դոնորն է։ Բացի դրանից, այժմ ակտիվորեն քննարկվում է բուն Իրանի հետ չհարձակման պակտերի կնքման հնարավորությունը։
ԱՄԷ-ից քաղաքագիտության պրոֆեսոր Աբդուլ Խալեք Աբդուլլան խոստովանել է, որ իր երկիրը կցանկանար Իրանին տեսնել ամբողջությամբ զրկված հրթիռներից, անօդաչուներից, վերահսկվող խմբավորումներից (պրոքսիներից) և միջուկային ծրագրից, սակայն ի վերջո դա անիրագործելի դուրս եկավ։
«ԱՄԷ-ն շատ պրագմատիկ երկիր է,- նշել է պրոֆեսորը,- Իրանը դեռևս լուրջ սպառնալիք է, սակայն դա արդեն այն կայսերական Իրանը չէ, որին մենք ականատես ենք եղել վերջին 20 տարիների ընթացքում»։
Ըստ նրա՝ այժմ ձևավորվում է «նոր Մերձավոր Արևելք», որտեղ Թուրքիան, Իսրայելը և Ծոցի երկրները կմրցակցեն Թեհրանի թուլացման հետևանքով առաջացած վակուումը լրացնելու համար։
Ձևավորվող դաշինքներից մեկի առանցքը կազմում են Սաուդյան Արաբիան և Պակիստանը, որոնք անցյալ տարի փոխադարձ պաշտպանության մասին պայմանագիր են ստորագրել։ Այժմ բանակցություններ են ընթանում այս դաշինքին Թուրքիայի, Կատարի և Եգիպտոսի միանալու շուրջ, ինչի պատճառով նախագիծն արդեն անվանել են «մահմեդական ՆԱՏՕ»։ Հակառակ կողմում ձևավորվում է I2U2 խումբ անունով հայտնի դաշինք ԱՄԷ-ի, Հնդկաստանի, Իսրայելի և ԱՄՆ-ի միջև։
Լոնդոնի Պաշտպանական հետազոտությունների թագավորական միացյալ ինստիտուտի (RUSI) ավագ գիտաշխատող Հ.Ա. Հելլիերը կարծում է, որ տարածաշրջանը Թեհրանում ռեժիմի փոփոխությունը չափազանց վտանգավոր սցենար է համարել։ Ռեժիմի անկումը կարող էր հանգեցնել պետականության փլուզման և քաոսի. մի ելք, որով շահագրգռված էր բացառապես Իսրայելը։ Թրամփի համար նույնպես ակնհայտ դարձավ, որ պատերազմը ցանկալի արդյունքներ չի բերի։ Ուստի տարածաշրջանը ոչ այնքան համոզեց նրան գնալ գործարքի, որքան հնարավորություն տվեց հայտարարել, որ նա գործում է մերձավորարևելյան դաշնակիցների ճնշող աջակցությամբ։
«Տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունն այլևս չի կառուցվում բացառապես Միացյալ Նահանգների շուրջ։ Պարսից ծոցի երկրներն ավելի ու ավելի ակտիվորեն պատրաստվում են այն իրավիճակին, երբ Վաշինգտոնը կարող է կողքին չլինել այն պահին, երբ նրա կարիքն ամենաշատը կզգացվի»,- եզրափակել է Հելլիերը։
Source: https://news.am/hy/news/1038233
World
Հնարավոր է՝ մենք ականատես ենք լինում Մերձավոր Արևելքում ամերիկյան կայսրության մայրամուտին. փորձագետ
Ô³Õ¸Õ¾Õ¡Õ¦Õ¤Õ¡ÕµÕ«Õ¶ Õ£Õ¸Õ¿Õ«Õ Õ¶ÕµÕ¸Ö‚Õ©Õ« Õ¾Õ¥Ö€Ö‡Õ¸Ö‚Õ´
Ô³Õ¸Õ¾Õ¡Õ¦Õ¤Õ¡ÕµÕ«Õ¶ Õ£Õ¸Õ¿Õ«Õ Õ¶ÕµÕ¸Ö‚Õ©Õ« Õ´Õ¥Õ»Õ¿Õ¥Õ²Õ¸Ö‚Õ´
Ô³Õ¸Õ¾Õ¡Õ¦Õ¤Õ¡ÕµÕ«Õ¶ Õ£Õ¸Õ¿Õ«Õ Õ¶ÕµÕ¸Ö‚Õ©Õ« Õ¾Õ¥Ö€Õ»Õ¸Ö‚Õ´
ÕÕ¯Õ¦Õ¢Õ¶Õ¡Õ²Õ¢ÕµÕ¸Ö‚Ö€: news.am
ÕÕ¿Õ¡ÖÕ«Ö€ World Õ¶Õ¸Ö€Õ¸Ö‚Õ©ÕµÕ¸Ö‚Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨ Telegram-Õ¸Ö‚Õ´
Õ€Õ¥Õ¿Ö‡Õ«Ö€ World Õ©Õ¥Õ´Õ¡ÕµÕ«Õ¶ Ö„Õ¸ Õ¬Õ¥Õ¦Õ¾Õ¸Õ¾ Ö‡ Õ¡Õ´Õ¢Õ¸Õ²Õ» Õ¶ÕµÕ¸Ö‚Õ©Õ¥Ö€Õ¨ Õ¢Õ¡ÖÕ«Ö€ PulseForge-Õ¸Ö‚Õ´Ö‰
Õ„Õ«Õ¡Õ¶Õ¡Õ¬ Telegram-Õ¸Ö‚Õ´Ô¿Õ«Õ½Õ¾Õ¥Õ¬
Õ„Õ¥Õ¯Õ¶Õ¡Õ¢Õ¡Õ¶Õ¸Ö‚Õ©ÕµÕ¸Ö‚Õ¶Õ¶Õ¥Ö€
Õ„Õ¥Õ¯Õ¶Õ¡Õ¢Õ¡Õ¶Õ¸Ö‚Õ©ÕµÕ¸Ö‚Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Õ°Õ¡Õ´Õ¡Õ¯Õ¡Ö€Õ£Õ¨ ÕªÕ¡Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¡ÕºÕ¥Õ½ Õ¡Õ¶Õ»Õ¡Õ¿Õ¾Õ¡Õ® Õ§Ö‰