Նյու Յորքում՝ Բրուքլինի Քոնի Այլենդ շրջանում, հուլիսի 4-ի երեկոյան կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ, այդ թվում՝ երկու երեխա՝ յոթ և հինգ տարեկան, հայտնում է New York Post-ը։

Ոստիկանության տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ 22:35-ին Արևմտյան 30-րդ փողոցում՝ ծովափնյա զբոսավայրից ոչ հեռու, որտեղ մոտ մեկ ժամ առաջ սկսվել էր ԱՄՆ Անկախության օրվա առթիվ տոնական հրավառությունը։

Բոլոր հինգ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։ Իշխանությունների տեղեկություններով, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում, նրանց վիճակը գնահատվում է կայուն։

Իրավապահ մարմիններն առայժմ չեն հայտնել կասկածյալի ինքնության կամ հարձակման հնարավոր դրդապատճառների մասին։ Հետաքննությունը շարունակվում է։

Source: https://news.am/hy/news/1047896